Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 1-ին, կազմել է 482.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.64 դրամ (աճել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.26 դրամ (աճել է 1.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (աճել է 0.02 դրամով):