3451 դիտում
15:53 01-06-2017
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ստեփանակերտում նշանավորվել է տարբեր միջոցառումներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ հունիսի 1-ին, Ստեփանակերտի կենտրոնում՝ Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, հաղորդում է «[url=http://artsakhpress.am/arm/news/67333/erekhaneri-pashtpanutyan-mijazgayin-ory-stepanakertum-nshanavorvel-e-tarber-mijocarumnerov-lusankarner.html]Արցախպրես[/url]»-ը։
Ծրագրի շրջանակներում կազմակերպել է համերգային ծրագիր, որին մասնակցել են մայրաքաղաքի արվեստի դպրոցների և մանկապարտեզների սաները: Համերգի ընթացքում երեխաներին շնորհավորել ու զվարճացրել են ծաղրածուներ և մուլտհերոսներ։ Իսկ միջոցառման վերջում համերգի մասնակից փոքրիկները ստացել են նվերներ:
«Նման համերգային ծրագրով ցանկանում ենք շնորհավորել բոլոր փոքրիկ արցախցիներին և մաղթել նրանց ուրախություն, խինդ ու ծիծաղ: Թող որ նրանք խաղաղ երկնքի տակ մեծանան ու աշխարհի մյուս երեխաների նման երջանիկ մանկություն ունենան»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը և հավելել, որ օրվա խորհրդի հետ կապված՝ մայրաքաղաքի նախապատրաստական կրթօջախներում տարբեր միջոցառումներ են նախատեսված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3106 դիտում
20:52 21-03-2016
Պոեզիայի միջազգային օրը Երևանը նշեց տարբեր միջոցառումներով
4111 դիտում
17:29 01-06-2019
Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ երեխաների լուսանկարների միջոցով
2757 դիտում
13:49 02-06-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ևս նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1132 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
949 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
940 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո