2730 դիտում
13:49 02-06-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ևս նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված թվով 150 երեխաների համար կազմակերպել է ուրախ մանկական միջոցառումներ ու հանձնել նվերներ:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Գյումրի քաղաքից: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը Ծառայության ղեկավար կազմի որոշ անդամների հետ այցելել է Ծառայության Շիրակի մարզային բաժին՝ անձամբ շնորհավորելու երեխաների տոնը: Նախքան տոնական միջոցառման մեկնարկը՝ Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային բաժնի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում Ծառայության ղեկավարին են զեկուցվել Շիրակի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքի և կատարված այլ աշխատանքների մասին, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Ծառայության Շիրակի մարզային բաժնի բակում կազմակերպված ուրախ տոնական միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ով իր խոսքում նշել է. «Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք: Դուք եք կերտելու մեր երկրի ապագան: Մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ՝ կյանքում իրագործելու և հնարավոր դարձնելու ձեր բոլոր երազանքներն ու նպատակները»:
Այնուհետ երեխաներին են հանձնվել նվերներ, որից հետո նրանք հարկադիր կատարողների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի Բագրատունյաց հրապարակ՝ դիտելու ուրախ տիկնիկային ներկայացում:
Տոնական միջոցառումների շարքը շարունակվել է նաև Երևանում: Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում հունիսմեկյան ուրախ միջոցառմանը ներկա է եղել 5-12 տարեկան թվով 35 երեխա:
Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների հերոսները: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Միրիջանյանը՝ մաղթելով երեխաներին անհոգ և ուրախ մանկություն և ամենայն բարիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
16:20 01-06-2016
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
2918 դիտում
19:29 01-06-2018
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10814 դիտում
18:46 01-06-2019
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Այս բաժնից
802 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1150 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
826 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը