Պայթյուններ՝ Մանչեսթրում՝ Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ. կա 19 զոհ, 50-ից ավելի տուժած. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական Մանչեսթր քաղաքի հայտնի «Մանչեսթր Արենա» համալիրում ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ավարտին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է 19 մարդ, հաղորդվում է առնվազն 50 տուժածի մասին։
NBC News-ի փոխանցմամբ՝ հայտնի չէ պայթյունների ճշգրիտ թիվը։ Ոստիկանության առաջին վարկածը ահաբեկչությունն է;
Անձամբ երգչուհին չի տուժել։
«Արիանայի մոտ ամեն ինչ լավ է։ Մենք պարզում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,-հայտարարել է երգչուհու մամուլի քարտուղարը։
Մեծ Բրիտանիայի բոլոր կուսակցությունները հայտարարել են, որ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը, հաղորդում է The Guardian-ը։
Իրենց հերթին, ռուսական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են Մեծ Բրիտանիային անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել պայթյունների հետաքննության հարցում։ Այդ մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը։