211652_close_icon
views-count2210 դիտում article-date 16:49 01-06-2017

Հայաստանի ամերիկյան համալսարանը կշարունակի աջակցել հանրային առողջապահական ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Աթունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին, խորհրդի անդամներ Էդուարդ Ավետիսյանին և Երվանդ Զորյանին։ Նախարարը կարևորել է համալսարանի հետ երկար տարիների համագործակցությունը։ «Մենք ձեր մասնագետների կարիքն զգում ենք հատկապես հանրային առողջապահության ծրագրերի իրականացման, հանրային կարծիքի ուսումնասիրման գործում»,-նշել է նախարարը` մասնավորապես անդրադառնալով ծխելու դեմ պայքարում համագործակցությանը։ Լևոն Ալթունյանը Լոուրենս Փիթսին, Էդուարդ Ավետիսյանին և Երվանդ Զորյանին հակիրճ ծանոթացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամներն առաջարկել են իրենց համալսարանի ներուժը ևս ընդգրկել հանրային առողջապահության ծրագրերի և այդ ուղղությամբ նախատեսվող հետազոտությունների իրականացմանը։

Նմանատիպ նյութեր