«Ալաշկերտը» պարգևատրվեց չեմպիոնական գավաթով և մեդալներով. ՖՈՏՈՇԱՐՔ
Մայիսի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը, որն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 4:1 հաշվով:
Հանդիպումից հետո կայացավ «Ալաշկերտի» չեմպիոնական պարգևատրությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ոսկե մեդալներ հանձնեց «Ալաշկերտ» ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական և սպասարկող անձնակազմին, իսկ չեմպիոնական գավաթը՝ «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանին: