Բեյրութում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին
Լիբանանի ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում Բեյրությում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Առաջնորդին ձերբակալել են պաղեստինյան փախստականների ճամբարի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ Լիբանանում այս պահին ապրում է մոտ կես միլիոն պաղեստինցի փախստական: