211652_close_icon
views-count12858 դիտում article-date 17:42 31-05-2017

Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է

Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր»,-մանրամասնել է նա: Կամավոր Խաչատրյանի խոսքով ՝ զինծառայողը Ստեփանակերտում է, նրան այժմ Երևան տեղափոխել հնարավոր չէ:

Նմանատիպ նյութեր