Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկի՝ KPMG-ի տվյալներով, ներկայումս Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը «Մանչեսթեր Յունաթեդն» է, որի արժեքը գնահատվում է ավելի քան 3 միլիարդ եվրո:
Վարկանիշում երկրորդ և երրորդ տեղերը ավանդաբար զբաղեցնում են ֆինանսական ցուցանիշներով մանկունյանցիների երկու հիմնական մրցակիցները՝ «Ռեալը» (2,97 մլրդ եվրո) և «Բարսելոնան» (2,76 մլրդ դոլար):
Հետազոտություններն անցկացնելիս հաշվի են առնվել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են՝ ակումբի եկամտաբերությունը, նրանց հանրաճանաչությունը, մարզական պոտենցիալը, մարզադաշտերի ու հեռարձակման իրավունքների տիրապետումը: Ընդհանուր առմամբ հետազոտվել են 32 ակումբի ֆինանսական ցուցանիշները: