Արսեն Վենգեր. Նշանակություն չունի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենահարուստ ակումբն է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում փողը ամենակարևորը չէ:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» հետ միասին աշխարհի ամենահարուստ ակումբն է, ֆինանսական առումով քչերը կարող են նրա հետ մրցակցել:
Սակայն ԱՊԼ-ը ոչ թե ֆինանսական, այլ` ֆուտբոլային մրցաշար է: Ֆինանսական առավելությունը միշտ չէ, որ արտացոլվում է մրցաշարային աղյուսակում և «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում դա ապացուցեց:
Մենք «ՄՅՈւ»-ի հետ որևէ խաղացողի համար չենք պայքարել: Մենք արել ենք այն, ինչ ցանկացել ենք և ավելին ենք ցանկանում անել: Մենք ընդամենը փորձում ենք պահպանել մեր խաղամակարդակը այն ֆուտբոլիստների հետ, որոնց կարող ենք թույլ տալ ձեռք բերել», ասել է Վենգերը: