211652_close_icon
views-count1109 դիտում article-date 23:40 26-05-2022

«Ռեալը» 4-րդ տարին անընդմեջ Եվրոպայի ամենաթանկ ակումբն է

Հայտնի են KPMG-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ակումբները:

Մադրիդի «Ռեալը» չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Այժմ նրա արժեքը (Enterprise value, ընկերության արժեքի ցուցիչ՝ հաշվի առնելով նրա ֆինանսավորման բոլոր աղբյուրները, ներառյալ պարտքը և բաժնետոմսերը) կազմում է 3,184 միլիարդ եվրո։

Երկրորդ տեղում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի արժեքը գնահատվում է 2,883 միլիարդ եվրո։ Երրորդը «Բարսելոնան» է՝ 2,814 մլրդ եվրո։

«Միլանը» գրանցել է վարկանիշային աղյուսակում ցանկացած ակումբի համեմատ տարվա լավագույն աճը՝ +35%, իսկ «Ինտերը» 15-րդ տեղում է՝ 578 միլիոն եվրո արժեքով, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր