Մոսկվայի օդանավակայաններում մեծ թվով չվերթներ են հետաձգվել՝ մոլեգնող փոթորկի պատճառով
Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են մեծ թվով չվերթներ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Վերջին տվյալների համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է չերթների 68 տոկոսը, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 57 տոկոսը, չեղարկվել է 12 չվերթ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068367/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ մայիսի 29-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի տարբեր շրջաններում ամպրոպ է որոտացել, որին ուղեկցել են հորդառատ անձրևն ու փոթորիկը։
Ուժգին քամին տապալել է բազմաթիվ հաստաբուն ծառեր, քշել շենքերի տանիքներ, ավերել շինություններ: