211652_close_icon
views-count3190 դիտում article-date 10:27 29-05-2017

53 հակակարկտային կայանքներից կատարվել է 6754 կրակոց. ԱԻՆ

Ընդամենը թվով 53 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 6754 կրակոց: *** Դիտարկվող տարածքներում, Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Արծվաբերդ, Հախում, Վ.Կարմիրաղբյուր, Չինչին, Վ. Ծաղկավան, Պառավաքար համայնքներում տեղացել է կարկուտ (նշված համայնքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից): *** Մայիսի 28-ին, ժամը 14:38-ից մինչև 18:05-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 35 կայանքներից Լոռու մարզի Հագվի, Օձուն, Ամրակից, Ագարակ, Գյուլագարակ, Լեջան, Գարգառ, Կողես, Վարդաբլուր, Կուրթան, Մեծ Այրում, Ճոճկան, Կարմիր աղեկ, Մղարթ, Այգեհատ, Ծաթեր, Արևածագ, Յաղդան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5554 կրակոց: *** Մայիսի 28-ին, ժամը 17:31-ից մինչև 17:37-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Շիրակի մարզի Ախուրյան, Կամո համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 126 կրակոց: *** Մայիսի 28-ին, ժամը 16:43-ից մինչև 16:53-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 161 կրակոց: *** Մայիսի 28-ին, ժամը 16:03-ից մինչև 16:11-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Տավուշի մարզի Բերդավան համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց: *** Մայիսի 28-ին, ժամը 14:55-ից մինչև 15:08-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 5 կայանքից Շիրակի մարզի Կամո, Մայիսյան, Հացիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 313 կրակոց: *** Մայիսի 28-ին, ժամը 14:38-ից մինչև 14:52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Լոռու մարզի Միխաելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 500 կրակոց:

Նմանատիպ նյութեր