211652_close_icon
views-count1309 դիտում article-date 12:53 13-05-2017

49 հակակարկտային կայանքներից կատարվել է 20062 կրակոց. ԱԻՆ

Ընդամենը թվով 49 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 20062 կրակոց: *** Մայիսի 12-ին, ժամը 19:21-ից մինչև 19:41-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 425 կրակոց: Դիտարկվող տարածքներում՝ Կաքավաձոր, Ագարակ (Թալին), Արուճ, տեղացել է կարկուտ (նշված տարածքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից): Պաշտպանվող տարածքներից կարկուտ է տեղացել միայն Ուջան համայնքում: *** Մայիսի 12-ին, ժամը 17:49-ից մինչև 19:33-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 46 կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Օհանավան, Ուջան, Կոշ, Նոր Եդեսիա, Աղձք, Կարբի, Արտաշավան, Սաղմոսավան, Աշտարակ, Սասունիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 19637 կրակոց:

Նմանատիպ նյութեր