211652_close_icon
views-count1855 դիտում article-date 15:00 17-05-2017

18 հակակարկտային կայանքներից կատարվել է 1789 կրակոց. ՀՀ ԱԻՆ

Ընդամենը թվով 18 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 1789 կրակոց: *** Մայիսի 16-ին, ժամը 21:00-ից մինչև 21:32-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքներից Կոտայքի մարզի Արգել, Նոր Գեղի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 623 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: *** Մայիսի 16-ին, ժամը 18:32-ից մինչև 18:38-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Շիրակի մարզի Ղարիբջանյան 1, Ղարիբջանյան 2 համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: *** Մայիսի 16-ին, ժամը 17:25-ից մինչև 18:05-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Լոռու մարզի Կողես 1, Կարմիր Աղեկ, Արևածագ 1, Ծաթեր 1, Կոթան 1 համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 614 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: *** Մայիսի 16-ին, ժամը 16:15-ից մինչև 17:20-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Լոռու մարզի Օձուն 1, Օձուն 2, Այգեհատ, Գարգառ 1, Գարգառ 2 համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 452 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել:

Նմանատիպ նյութեր