Սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրել է Բախսե քաղաքը
Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Խամա նահանգի հյուսիսային Բախսե քաղաքը: Այդ մասին հայտնել է սիրիականա բանակի քաղվարչության ղեկավար, գեներալ Սամիր Սուլեյմանը:
Ազատագրմանն աջակցել է ռուսական օդուժը: Քաղաքը զավթվել էր «ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կողմից այս տարվա օգոստոսի սկզբին:
Գեներալը նշել է, որ օպերացիայի ընթացքում իրենք բախվել են լավ պատրաստված ահաբեկիչ-գրոհայինների, ովքեր կռվել են Աֆղանստանում և Իրաքում, սակայն նրանք վախենալով ռուսական ավիացիայից՝ նահանջել են: