Մոսկվայի արևմուտքում՝ մանկական խաղահրապարակում, հայտնաբերվել է տղամարդու դի` քերծվածքներով ու կապտուկներով: Այդ մասին գրում է Газета-ն:
Դեպքի վայր հասնելով` ոստիկանները հայտնաբերել են 1947 թվականին ծնված տղամարդու դի:
Այս պահին դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Մոսկվայի ոստիկանությունը դեպքի հանգամանքները չի մանրամասնել: