211652_close_icon

Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ. ԼՂՀ ՊՆ

views-count3365 դիտում article-date 10:20 21-07-2016
Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 190 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր