8582 դիտում
15:48 24-06-2017
7 օր առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ. Արցախի ՊՆ
Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, շնորհիվ իրենց մարտավարամասնագիտական բարձր պատրաստվածության և դիրքային համակարգերի տեխնիկական պատշաճ կահավորվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և, հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը հայկական առաջնագծի մերձակա հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:
Ներթափանցման փորձը կանխելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Նմանատիպ նյութեր
6822 դիտում
14:07 03-06-2017
7 օր առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. Արցախի ՊՆ
2005 դիտում
09:11 11-08-2016
Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ արձակելով շուրջ 400 կրակոց
3863 դիտում
10:56 20-08-2016
Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ արձակելով շուրջ 400 կրակոց
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում