3318 դիտում
14:25 25-05-2017
ՏԻՄ-երը քաղաքացուն ծառայություն կմատուցեն առանց վերջինիս ներկայության. նախագիծ
ՀՀ կառավարության հերթական նիստին աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու վերաբերյալ նախագիծը: Նա նշեց, որ հարցը ունի հանրային նշանակություն, հետևաբար ավելի երկար այն զեկուցեց:
Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ ներկայումս ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները մատուցում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, սակայն անհրաժեշտ է լինում տվյալ անձի ներկայությունը։ Նույնիսկ հաջողված համակարգերում ներկայումս կիրառվող ընթացակարգերը անհարմարություն են առաջացնում այդ համակարգից օգտվողների համար, քանզի վերջիններս ծառայություններից օգտվելու համար պարտադիր պետք է ունենան մի շարք տեխնիկական բնույթի պարագաներ։
Նոր կարգով նախատեսվում է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել էլեկտրոնային ծառայությունների մատուցման պարագայում ինտեգրման միասնական ընթացակարգեր և տեխնիկական չափորոշիչներ։ Որոշմամբ նաև սահմանվում են այն նվազագույն տեխնիկական չափորոշիչները, որոնք կիրառելի են բջջային օպերատորների կողմից նկարագրված ծառայություններ մատուցելու համար։ Ծառայությունից օգտվելը չի պահանջում լրացուցիչ գիտելիք, ծրագրային ապահովում, քարտ կարդացող սարք, այլ քաղաքացին պետք է իմանա իր հեռախոսահամարը, 2 թիվ պետք է հիշի և կարող է իրականացվել ցանկացած հեռախոսի միջոցով:
«Այս գաղափար դեռ առաջ է քաշվել ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում, և այս որոշումը հանդիսանում է ԵՄ աջակցության ինդիկատորը, քանի որ նման ծառայությունը այնուամենայնիվ որոշակի գումարներ պահանջում է բյուջեից: Դրա համար առաջիկա մի քանի տարիների համար ԵՄ-ի կողմից ինդիկատորներ են ամրագրվել և ԵՄ-ն աջակցելու է էլեկտրոնային ծառայությունների զարգացման բնագավառում: Ընդհանուր գումարը կազմում է 3 մլն 7 հարյուր հազար եվրո՝ 2018-2020 թվականի ընթացքում»,- ասաց նա և նշեց, որ զուգահեռ այս համակարգին պետք խթանեն, որ ավելի շատ քաղաքացիներ ունենան նույնականացման քարտ:
Վարչապետը հարցին՝ թե խարդախության ռիսկերը հաշվի՞ են առել, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա էր պատճառը, որ հրավիրել են այն փորձագետներին, որոնք դիզայն են արել համակարգեր, որոնք անցել են եվրոպական սերտիֆիկացում:
Նմանատիպ նյութեր
3070 դիտում
18:24 14-06-2017
ԱՄՆ-ից 37 բժիշկներ բուժծառայություններ կմատուցեն Հայաստանի գյուղերի բնակիչներին
Այս բաժնից
1270 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4732 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած