WannaCry վիրուսի հասցրած վնասը գնահատվել է 1 միլիարդ դոլար
WannaCry ցանցային վիրուսի միջոցով իրականացված հաքերային հարձակման վնասը միայն մեկ շաբաթում կազմել է 1 մլրդ դոլար։ Այդ մասին հայտնում է McClathy կայքը՝ հղում անելով ամերիկյան KnowBe4 ընկերությանը, որը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության հարցերում։
Հիշեցնենք, որ առաջին հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 12-ին։ Վիրուսը հասցրել էր վնասել մոտ 300 հազար համակարգիչ՝ ողջ աշխարհի 150 երկրներում։
Մասնագետները չեն բացառում դրանց կրկնությունը։
KnowBe4-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթյու Սյուվերմանի խոսքով՝ վնասը նաև ներառում է տվյալների կորուստ, արտադրողականության նվազում, դատական գործեր, հարված՝ հեղինակությանը և այլն։