Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է 482.13 դրամ, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.55 դրամ՝ աճելով 0.02 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.83 դրամ՝ նվազելով 4.47 դրամով։