211652_close_icon
views-count1468 դիտում article-date 17:33 24-05-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 24-ին, ժամը 12:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի (8-րդ հարկ) արտաքին երեսպատման սալիկների մի մասը թափվել է, կա թուլացած սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թափվել են Բեկնազարյան փողոցի շենքերից մեկի 1-ին և 9-րդ հարկի արտաքին երեսպատման սալիկները (1 քմ), կան թուլացած սալիկներ (0,5 քմ). համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Նմանատիպ նյութեր