Ֆաբիո Կապելո. «Ռեալը» վախենում է «Յուվենտուսից»
«Յուվենտուսի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:
«Ռեալի» տնօրենները վախենում են «Յուվենտուսից»: Նրանք ինձ հարցրեցին, թե ինչու Ալեգրիի պաշտպանությունը երբեք գոլ բաց չի թողնում:
Ես նրանց պատասխանեցի, որ դա հավասարազոր եզրափակիչ է լինելու: Միգուցե, «Ռեալը» առավելություն ունենա իր հարձակման գծի հաշվին:
Իսկ Ռոնալդուն ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է», ասել է Կապելոն: