211652_close_icon
views-count32029 դիտում article-date 18:37 22-05-2017

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուի համար աշխատած վստահված անձինք հայտարարում են, որ իրենց «քցել են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աժ ընտրություններից առաջ, պատգամավորության թեկնածուները օգտագործում էին հնարավոր ամեն ինչ և եղանակ ընտրվելու համար: Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված Արայիկ Մադաթյանի վստահված անձինք և ակտիվիստները, ովքեր տնետուն անելով հորդորել են ընտրել իրենց թեկնածուին, հայտնվել են խաբեության մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը՝ Մարիամ Մարտիրոսյանը, հայտնեց. «Մեր հարևանը՝ Լևոն Հարությունյանը, առաջարկեց, որ որպես ակտիվիստ աշխատեմ ՝ խոստանալով վճարել 60. 000 դրամ: Այնուհետեև ասաց, որ եթե կարող եմ էլի մարդիկ ընդգրկեմ այդ գործում, և նրանց նույնպես կվարձատրի: Սկզբից գումարի համար բան չասացի, քանի որ մեր հարևանի տղան էր . մտածում էի խնդիր չի լինի: Ընտրության օրը եղել ենք վստահված անձինք տարբեր տեղամասերում, որի դիմաց էլ պետք է վճարեին 30. 000 դրամ, սակայն երբ արդեն ընտություններն անցան, հասկացանք, որ թե՛ Լևոնը, թե՛ Միհրան Մադաթյանը, ով նույնպես դաշինքի ներկայացուցիչ է, չեն պատրաստվում մեզ վարձատրել: Գնացի կենտրոնական շտաբ, որտեղ ասացին, որ մեր գումարները փոխացել են Միհրանին և Լևոնին, իսկ ես ասացի, որ, ցավոք, այն մեզ չի հասել: Փաստն այն է, որ մենք աշխատել ենք Միհրան Մադաթյանի համար, սակայն չենք վարձատրվել, իսկ թե ուր են մեր գումարները ՝ չգիտենք: Խնդրում ենք մեր հարցին տալ լուծում, քանի որ բոլորս էլ այդ գումարների հետ մեծ հույսեր էինք կապել, բայց չարդարացվեցին»: [b]Միհրան Մադաթյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0030590001495463787920108.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր