211652_close_icon
views-count12257 դիտում article-date 12:36 22-05-2017

Աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը նշել է Երկիր մոլորակի բնակչության միակ փրկությունը

Բրիտանացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Գիտության և արվեստի IV միջազգային փառատոնի նախաշեմին հայտնել է մարդկությանը ոչնչանալու սպառնալիքից ազատելու հիմնական պայմանը։ Այդ մասին գրում է The Independent պարբերականը։ «Ես ուղղակի վստահ եմ, որ մենք պետք է սկսենք այլ մոլորակ փնտրել հնարավոր վերաբնակության համար»,-մեջբերում է Հոքինգի խոսքը պարբերականը։ Այս տարվա մարտին գիտնականը աջակցություն էր հայտնել համաշխարհային կառավարություն ստեղծելու գաղափարին։ Նրա կարծիքով՝ դա թույլ կտա կանգնեցնել մարդկային ագրեսիան, մասնավորապես, կենսաբանական կամ միջուկային պատերազմը, որոնց սպառնալիքների տակ է հայտնվել ողջ մոլորակի բնակչությունը։

Նմանատիպ նյութեր