211652_close_icon
views-count1403 դիտում article-date 09:17 28-05-2021

Մայիսի 28-ը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «103 տարի առաջ այս օրը Սարդարապատի ճակատամարտում հայերը հաղթանակ տոնեցին թուրքերի նկատմամբ, որով հիմք դրվեց ոչ միայն մեր պետականության վերածննդին, այլեւ հետագա սերունդների համար այն դարձավ հույսի, հաղթանակների եւ ապագայի հանդեպ հավատի աղբյուր։ Սարդարապատի հաղթանակով սերունդներ դաստիարակվեցին եւ հայը վերստին վստահեց իր ուժերին ու հաղթական ոգուն։ Անգամ 103 տարի անց Սարդարապատի հերոսամարտը չի կորցրել իր նշանակությունը եւ շարունակում է մեզ համար մնալ ամենակարեւոր օրերից մեկը։

Ինչու եւ ինչպես նվաճեցինք Սարդարապատի հաղթանակը։ Ինչպե՞ս կարողացավ ծնկի իջած, հոշոտված հայ ազգը կասեցնել թուրքական հերթական հարվածը։ Ո՞րն էր Սարդարապատի հրաշքի բուն պատճառը։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Խ․ Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանի թանգարանագիտության եւ գրադարանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ»։   

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր