211652_close_icon

Գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը կարծում է, որ պետք է նվազեցնել Հայաստանի բանկերի տրամադրած վարկերի առավելագույն տոկոսադրույքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count27400 դիտում article-date 15:33 20-05-2017
Այսօր՝ մայիսի 20-ի Ազգային ժողովի նիստում ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույքները։ «Վարկային կազմակերպություններին, բանկերին ներկայացվող պահանջների ոլորտում մենք լուրջ խնդիր ունենք։ Անհրաժեշտ է նվազեցնել հատկացվող վարկերի առավելագույն տոկոսադրույքը։ Երկրորդ, որոշակի ծառայությունների պատճառով, տոկոսները փաստացի ավելանում են»,-հարցն ուղղեց Մ. Պողոսյանը ֆինանսավարկային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Գագիկ Մինասյանին։ Վերջինս էլ պատասխանեց, որ կարելի է մտածել այդ չափանիշների ճշգրտման մասին, սակայն դրա հետ չարժե չափից մեծ ակնկալիքներ կապել։ «Կարծում եմ՝ դրանով իսկ մենք կարող ենք լուրջ խոչընդոտներ ստեղծել տնտեսական զարգացման համար։ Չեմ կարծում, թե դա կարող է դրական տեղաշարժ առաջացնել առանց մրցունակ պայմանների, առանց ստվերային տնտեսության զգալի կրճատման»,-հավելեց Գ. Մինասյանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր