Վենեսուելայում համազգային բողոքի ալիքի ֆոնին դիպուկահարներին հրահանգվել է պատրաստ լինել հրամանի. El Nuevo Herald
Վենեսուելայում համազգային բողոքոի ցույցերը և դրանք ուղեկցող անկարգությունները իրավիճակը հասցրել են ծայրահեղ լարվածության։
Ինչպես հաղորդում է El Nuevo Herald թերթը, երկրի բարձրաստիճան զինվորականության կողմից դիպուկահարներին հրահանգված է իշխանությունների դեմ ելած ցուցարարների դեմ պայքարում կրակ բացել։
Թերթը հրապարակել է ձայնագրություն, որը հաստատում է դիպուկահարներին ներգրավվելու մասին բարձրաստիճան հրամանատարության հրահանգի մասին լուրերը։
Ըստ այդ ձայնագրության՝ հրամանը տվել է Վենեսուելայի զինված ուժերի գեներալ Խոսե Ռաֆայել Տորրեալբա Պերեսը։ Թերթի տվյալներով՝ հանդիպումը, որին ներկա են եղել բանակային հրամանատարության և ազգային գվարդիայի ներկայացուցիչներ, տեղի է ունեցել մոտ 3 շաբաթ առաջ, երկրի հյուսիս-արևեմտյան մասում գտնվող Բարկիսիմետո քաղաքում տեղակայված ռազմաբազայում։
Նշենք, որ մինչ օրս ցույցերի ընթացքում սպանվել է 35 մարդ, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքող ավելի քան 150 քաղաքացի ձերբակալվել է։