«Աջ սեկտորը» կարող էր ղեկավարել Մայդանում դիպուկահարներին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, որ իրենք ունեն տեղեկություններ, որոնցից ելնելով ենթադրում են, որ «Աջ սեկտորը» հնարավորություն ուներ ղեկավարելու Մայդանում կրակած դիպուկահարերին:
«Մայդանում «Աջ սեկտորը» ղեկավարել է շատ անկարգություններ, այդ թվում նաև կազմակերպել է դիպուկահարների կրակոցները: Մենք ունենք նման տեղեկություններ»,- հայտարարել է Լավրովը Ռուսական Առաջին ալիքի եթերում:
Նրա խոսքերով Մոսկվան արդեն կիսվել է Արևմուտքի հետ իր կասկածանքներով և փաստերով:
«Ես չեմ կարող 100 տոկոսով հաստատել, բայց կան բազմաթիվ փաստեր, որոնք բերում են դրան: Ի հարկե անհրաժեշտ է ուսումնասիրել»,-ավելացրել է նախարարը:
Անցած շաբաթ Ուկրաինայի Դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հաղորդել էր, որ հայտնի են մի քանի անձիքն, ովքեր հնարավոր է մասնակցած լինեն Եվրամայդանի ժամանակ արձակված կրակոցներին