Մյունխենի կենտրոնում տղամարդ է ինքնահրկիզվել
Մյունխենի կենտրոնում 54-ամյա տղամարդը ինքնահրկիզվել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նա իր մեքենայով գնացել է քաղաքի կենտրոն, իր վրա մի քանի լիտր բենզին լցրել և ինքնահրկիզվել:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է:
Նրա մեքենայում հայտնաբերվել են ցուցապաստառներ` վրան լոզունգներ գրված: Այժմ Մյունխենի ոստիկանները պարզում են տղամարդու ինքնահրկիզման դրդապատճառները: