Մոսկվայում մի տղամարդ սպառնացել է ինքնահրկիզվել
                        Մոսկվայի «Ալեքսանդրովսկի» այգում մի տղամարդ բենզին է լցրել իր վրա եւ սպառնացել ինքնահրկիզվել: «Անհայտ զինվորի հուշակոթողի» մոտ տղամարդը նաեւ դանակ է պահել կրծքավանդակի մոտ եւ ասել, որ սպանելու է ինքն իրեն: 
Քաղաքացին չի իրականացրել մտադրությունը, այլ սպասել է  ոստիկանների ժամանելուն: Մոտ մեկ ժամ անց նա առանց դիմադրության հանձնվել է իրավապահներին: Տղամարդուն, որի անունը չի հրապարակվում, ուղարկել են հոգեբուժական կլինիկա: Դեպքի հանգամանքները քննվում են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

