3004 դիտում
10:00 18-05-2017
ՀՀԿ պնդումները, թե ԱԺ են բերել թարմ դեմքերի, չի համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նոր նախագահը լինելու է ՀՀԿ-ական, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը. երեկ նման որոշում է կայացվել ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում: ՀՀԿ-ից են լինելու նաև ԱԺ փոխնախագահներից երկուսը. այդ պաշտոններում իշխող կուսակցությունն առաջադրելու է Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին, իսկ խորհրդարանի փոխխոսնակի՝ ընդդիմությանը բաժին հասնող աթոռը տրվելու է ԲՀԿ-ին. այս կուսակցությունն էլ երեկ որոշել է առաջադրել Միքայել Մելքումյանին:
ԱԺ նախագահի պաշտոնում Բաբլոյանի առաջադրումն իրականում անակնկալ էր. նրա անունը չէր շրջանառվում հավանական թեկնածուների շարքում, և ընդհանրապես, Բաբլոյանը չի համարվում քաղաքական կերպար, թեև 1991-97թթ. եղել է առողջապահության նախարար: Բաբլոյանն առանձնապես չի ասոցացվել նաև ՀՀԿ-ի հետ, թեև այս ընտրություններում ՀՀԿ ցուցակի չորրորդ համարն էր:
Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Արա Բաբլոյանը վարկաբեկված անձ չէ, ապա նրա թեկնածության առաջադրումը միանգամայն նորմալ կարելի է համարել: Բայց մյուս կողմից նրա թեկնածությունը տարօրինակ է, քանի որ Բաբլոյանը, բացի ապաքաղաքական մարդ լինելուց, նաև տարիքով է. նա 70 տարեկան է, մեկ տարով ավելի մեծ, քան Գալուստ Սահակյանը: Այնպես որ, ՀՀԿ պնդումները, թե իրենք ԱԺ են բերել թարմ դեմքերի, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1680 դիտում
09:01 05-03-2014
Տաքսի մեքենաների՝ 1 կիլոմետրը 100 դրամ ծառայության գինը, ի սկզբանե չի համապատասխանում իրականությանը․ ՉԻ
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1552 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»