ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի զարմիկների դեմ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ընդլայնել է Սիրիայի մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների ցուցակը։ Այդ մասին նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ցուցակի մեջ ավելացվել են 5-ական ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններ։ Նրանց մեջ են Մուհամմեդ Աբբասը, Սամիր Սահիր Դերվիշը, Մուհամմեդ բեն Մուհամմեդ Ֆարիս Քուվայդիրը, ինչպես նաև Բաշար Ասադի զարմիկներ Իհաբ և Իյադ Մահլուֆները։
Պատժամիջոցներ են տարածվել նաև Al-Ajnihah, Syrian Company for Information Technology, Barly Off-Shore ընկերությունների, Al-Bustan բարեգործական կազմակերպության և Cham Islamic բանկի վրա։