1756 դիտում
15:25 17-05-2017
Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել armtimes.com էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, 2017թ. մայիսի 12-ին armtimes.com էլեկտրոնային կայքում հրապարակվել են «Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. Մուրադյանը և Տ. Խաչատրյանը ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելել են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ: Սակայն այնտեղ, ըստ հրապարակումների, մի խումբ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը` քաշքշել են, հայհոյել, փորձել վերցնել նրանց հեռախոսները և հրելով հեռացնել շտաբի տարածքից:
Այսպիսով, մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2738 դիտում
20:27 16-05-2017
Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ
1768 դիտում
22:32 08-06-2015
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՔԾ քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
3131 դիտում
21:44 06-09-2016
Հարուցվել է քրեական գործ՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
Այս բաժնից
553 դիտում
18:56 28-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց է ներկայացրել
553 դիտում
18:43 28-11-2024
Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձել են կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրներին
1102 դիտում
18:22 28-11-2024
Աննայի գրպանում ման եկեք այն՝ ինչ պետք է․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ