3693 դիտում
12:41 15-05-2017
ԿԸՀ-ն ամփոփել է նախնական արդյունքները. ՀՀԿ-ն ստացել է 71.25 % ձայն
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները և կազմեց արձանագրություն:
Նախնական արդյունքներով՝ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 151 ընտրողից մասնակցել է 354 հազար 158 քաղաքացի:
«Ելք» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 70 հազար 731 կամ 21 տոկոս: «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 26 հազար 109 կամ 7.75 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 240 հազար 36 կամ 71.25 տոկոս:
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպած կտրոնների թիվն է 345 հազար 65: Ընտրողներից ստացված համարակալված կտրոնների թիվը` 81: Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվն է 345 հազար 146, չօգտագործված համարակալված կտրոնների թիվը` 47 հազար 318: Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 518 հազար 943: Անվավեր քվեաթերթիկների թիվն է 8 հազար 259:
Արձանագրությունը ստորագրվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, հատուկ կարծիք առկա չէ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4603 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
892 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին