ԿԸՀ-ն հրապարակել է 115 տեղամասերի մշակված տվ յալները. առաջատարը ՀՀԿ-ն է` 71,09 %-ով
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց ներկայացնում է այսօր կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Արդեն 115 տեղամասերից ստացված տվյալներով «Ելք» դաշինքը ստացել է ձայների 21,27 %-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 7,63 %-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 71,09 %-ը:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը՝ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 226 մարդ՝ ընտրողների 40,99%-ը: