Ռուսաստանում չինացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ, 19 վիրավոր
Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկ քաղաքում չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով տեղի արտակարգ ծառայություններին:
Ավտովթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 19-ը վնասվածքներով ու կոտրվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից 6-ի վիճակը ծանր է գնահատվում:
Ավտոբուսում ընդհանուր առմամբ 48 մարդ է գտնվել: Վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, վարորդի ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է եղել: Հայտնի է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է և երկար տարիների փորձ ունի, իսկ ճանապարհ ընկնելուց առաջ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները: