211652_close_icon
views-count6975 դիտում article-date 22:06 12-05-2017

ԿԸՀ-ն քննում է «Ելք»-ի դիմումը ՝ավագանու ընտրություններում ՀՀԿ մասնակցությունը անվավեր ճանաչելու մասին. Tert.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այս պահին քննվում է «Ելք» դաշինքի երկու դիմումները: Առաջինով ընդդիմադիր դաշինքը պահանջում է, որպեսզի ԿԸՀ-ն դատարան դիմի` Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։ Դիմումը հիմնվում է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի արձանագրածի վրա: Ըստ այդմ` Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում, ենթադրաբար, ընտրակաշառք է բաժանվում և կան քվեաթերթիկ հիշեցնող տրցակներ: Երկրորդ դիմումով «Ելք»-ը պահանջում է, որ ԿԸՀ-ն դիմի ոստիկանություն, որպեսզի հնարավոր խախտումները բացառելու համար սահմանվի հերթապահություն ՀՀԿ-ի նախընտրական շտաբերում: Ընդդիմադիր դաշինքը պահանջում է նաև հաշվարկի ժամանակ անվավեր ճանաչել բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա կլինեն գունավոր գրիչներով նշումներ կամ ծրարներում հայտնաբերվեն այլ առարկաներ: ԿԸՀ-ում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը հանձնաժողովի նախագահից խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս է «Ազատություն» ռադիոկայանի եթերում գնահատական տվել Կուրղինյան փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ: «Մասնավորապես ասել եք, որ ՀՀԿ շտաբում բաժանվել է ոչ թե իրական քվեաթերթիկ, այլ քարոզչական նմուշ, ճիշտ է, նման բան ասել ե՞ք» »,- հարցադրեց Վահագն Հովակիմյանը: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց , որ ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ «ՀԺ»-ի լրագրողների արձանագրած քվեաթերթիկները չեն եղել ԿԸՀ-ի կողմից ՏԸՀ-ներին տրամադրած քվեաթերթիկներից: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/12/cec-elq/2369935]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր