Ստամբուլում ֆոնդայի բորսայի տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել գյուլենական շարժման հետ կապ ունենալու կասկածանքով
Ստամբուլի ոստիկանությունը մի շարք ստուգումներ է անցկացրել այսօր Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատակիցների բնակության վայրերում։
Ինչպես հաղորդել է Haberturk հեռուստաալիքը, ձերբակալվել է 57 մարդ, որոնց կասկածում են Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպությանը սատարելու մեջ։
Ռեյդերն անցկացվել են 70 հասցեներում, Ստամբուլի գլխավոր դատախազությունից տրվել է 102 մարդու ձերբակալման թույլտվություն։
Խուզարկումները շարունակվում են և չի բացառվում, որ ձերբակալվածների թիվը կավելանա։