Չինաստանը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՉԺՀ կառավարությունը հավանություն է Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրաբերելու ծրագրին:
Այդ մեքենաները ստանալով՝ հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ավտոմեքենաների կարիքը: Նախկինում ՉԺՀ-ի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, տրամադրվել էր Հայաստանի մարզերին: