Տարածաշրջանում բացառիկ Շտապ օգնության մեքենա` բարդություններով նորածիններին տեղափոխելու համար. տեսանյութ
Մուրացան համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքն է: Վաղաժամ ծնված, թերհաս ու թոքերի անբավարարությամբ երեխաներ այս բաժանմունքում միշտ լինում են: Չնայած մեծ տոկոս են կազմում անհասները:
Բարդություններով ծնված նորածիններին մարզերից մայրաքաղաք տեղափոխելը որոշակի դժվարություն է առաջացնում: Հատկապես, երբ շտապ օգնության մեքենաները հարմարեցված չեն տեղափոխմանը: Բայց այս խնդիրը Մուրացանի մանկական հոսպիտալում արդեն լուծված է: Բժշկական համալսարանի ղեկավարությունը կենտրոնին տրամադրում է նորածնային վերակենդանացման համար նախատեսված շտապ օգնության մեքենա:
Մեքենան հարմարեցված է նորածիններին տեղափոխելու համար: Այն փափուկ է, անվտանգ ու հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Մասնագետներն ասում են, որ նորածիններին այս մեքենայով տեղափոխելիս հնարավոր բարդությունները հասցված են նվազագույնի: Մեքենայի գլխավոր առանձնահատկություններից մեկն էլ բացառիկությունն է: Այն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար նորություն է:
Մեքենայի օրհնության կարգ եկեղեցին թույլ չի տալիս, բայց առիթից օգվելով Տեր Շմավոն քահանան օրհնում է նախաձեռնության հեղինակներին, հաստատության բուժաշխատողներին ու բաժանմունքի բոլոր նորածիններին: Պատահական չէ, որ նվերը հանձնում են հենց Երեխաների պաշտպանության օրը: Ամենակարևոր նվերը, սակայն երեխաների առողջությունը պահպանելն է:
Կազմակերպիչները համոզված են` մեքենան կծառայի իր նպատակին: Նորածինների տեղափոխման ընթացքը կլինի անվտանգ և հնարավոր կլինի հազարավոր փոքրիկների կյանք փրկել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28859]armnewstv.am [/url]