Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին ավիացիան չի մասնակցի
Ավիացիան չի մասնակցի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին գրում է TACC-ը:
«Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղարկել Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շքերթին պետք է մասնակցեն 72 անձնակազմ: