Ուկրաինայի ավիացիան հարված է հասցրել Կարմիր Լուչի ուղղությամբ
Ուկրաինական ավիացիան հարված է հասցրել Լուգանսկի մարզի Կարմիր Լուչ քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ԼԺՀ աշխարհազորի մամլո ծառայությանը։
«Ռմբակոծվել է հարկային ծառայության վարչությունը, որտեղ գտնվում էր աշխարհազորայինների շտաբը։ Ռումբեր են ընկել նաև մոտակայքի բազմահարկ շենքերի և մասնավոր հատվածի վրա»,֊ հայտնել են մամուլի ծառայությունում։