2753 դիտում
15:43 06-05-2017
ՆԱՏՕ-ն պետք է ցույց տա իր պատրաստվածությունը, բայց չխզի երկխոսությունը Մոսկվայի հետ. Ա. Մերկել
ՆԱՏՕ-ն պետք է, մի կողմից, ցույց տա, որ պատրաստ է պաշտպանության, իսկ մյուս կողմից չխզի երկխոսության թելը Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա ուղերձում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
«Կարծում եմ, որ մենք, օգտագործելով այդ երկակի մոտեցումը, ճիշտ ուղի ենք ընտրել։ Ինձ համար շատ կարևոր է՝ չկտրել երկխոսության թելը Ռուսաստանի հետ։ Եվ մենք այնպես ենք կազմակերպել, որպեսզի այսուհետ հետևողականություն լինի Ռուսաստան-ՆԱՏՕ արձանագրության պահպանման հարցում»,-ասել է կանցլերը։
Նա հիշեցրել է, որ արևելյան ու հարավային մասերում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման մասին որոշումն ընդունվել է և ամրագրվել է Ուելսում և Վարշավայում դաշինքի գագաթնաժողովում։
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
11:40 09-07-2016
ՆԱՏՕ-ն պետք է պահպանի Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը. Բելգիայի ԱԳՆ
1516 դիտում
14:01 26-10-2015
Լոնդոնը կասեցրել է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսությունը. դեսպան
Այս բաժնից
922 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
994 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
943 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ