2592 դիտում
13:54 06-05-2017
ԱՄՆ-ն ու Վրաստանը խորացնում են ռազմավարական համագործակցությունը. Վրաստանի վարչապետը կմեկնի Վաշինգտոն
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական երօրյա այցով կմեկնի ԱՄՆ։ Վերջինիս հրավիրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդում է Tass-ը։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կվիրիկաշվիլին Սպիտակ Տանը կհանդիպի Մայքլ Փենսի հետ, իսկ Պետդեպում նրան կընդունի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը։
Նշենք, որ ԱՄՆ-ն ու Վրաստանը 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990-ականներից՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում պաշտոնապես ձևակերպվեց երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան։
Այ տարվա փետրվարին Մյունխենում կայացավ Կվիրիկաշվիլիի և Փենսի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվծություն ձեռք բերվեց ռազմավարական երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին։
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
20:03 24-06-2015
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը
1065 դիտում
15:55 03-02-2015
Հայաստանն ու Բելառուսը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
Այս բաժնից
781 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
856 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1366 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով