211652_close_icon
views-count6320 դիտում article-date 19:10 05-05-2017

Նախագահի հրամանագրով Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 5-ի հրամանագրով Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով Հրամանագրում նշվում է ՝. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ. Աբրամ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով: [b]Աբրամ Արամի Բախչագուլյան[/b] Ծնվել է 22.09.1977 թ., ք. Կիրովաբադում: 1995-2000թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ` ուսանող 2000-2001թթ. ՙՄելլաթ՚ բանկ՚ ԴԲ փակ բաժնետիրական ընկերություն` դիլինգային բաժնի դիլլեր 2000-2003 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ։ 2000-2001 թթ. - «Մելլաթ» բանկ» ՓԲԸ դիլինգային բաժնի դիլեր։ 2004-2008 թթ. - Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ։ 2003-2005թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի օգնական 2005-2011թթ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` անդամ, նախագահի տեղակալ, անդամ, քարտուղար 2011-2014թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ 2003թ.տնտեսագիտության թեկնածու Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Նմանատիպ նյութեր