«Լեսթերը» Չեմպիոնների լիգայում վաստակեց 66 մլն ֆունտ
«Լեսթերը» Չեմպիոնների լիգային մասնակցելու համար անգլիական ակումբներից ամենաշատն է վաստակել:
Անգլիայի գործող չեմպիոնը, որը հասավ մինչև ՉԼ-ի քառորդ եզրափակիչ, հեռարձակման իրավունքների և պարգևավճարների շնորհիվ ՈւԵՖԱ-ից վաստակել է 66 մլն ֆունտ:
«Արսենալը» կվաստակի 53 միլիոն, «Մանչեսթեր Սիթին»` 41, իսկ «Տոտենհեմը»` 35 մլն ֆունտ:
Նշենք, որ «Սանդերլենդը», որը ԱՊԼ-ում 20-րդ տեղն է զբաղեցնում ու ժամկետից շուտ դուրս է թռել, մրցաշրջանի արդյունքներով կստանա մոտ 100 միլիոն ֆունտ. այդքան են կազմում հեռարձակման և պարգևավճարների եկամուտները: