211652_close_icon
views-count3760 դիտում article-date 17:34 19-10-2016

«Լեսթերը» Չեմպիոնների Լիգայում կրկնեց «Մալագայի» ռեկորդը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» 1:0 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»: Դա «Լեսթերի» երրորդ անընդմեջ հաղթանակն էր մրցաշարի մեկնարկային երեք խաղերում: Ընդ որում, այդ հանդիպումներում թիմը անառիկ է պահել դարպասը և դրանով դարձել երկրորդ թիմը մրցաշարի պատմության մեջ, որը առաջին երեք խաղում «չոր» հաշվով հաղթանակ է տարել: Նախկինում նման բան հաջողվել էր միայն «Մալագային»: Բացի այդ, «Լեսթերը» դարձավ 5-րդ ակումբը, որը առաջին անգամ մասնակցելով Չեմպիոնների լիգայի մրցաշարին, մեկնարկային երեք խաղում հաղթանակ է տարել: Նման նվաճում պատկանում է նաև «Միլանին», ՊՍԺ-ին, «Մալագային» և «Յուվենտուսին»:

Նմանատիպ նյութեր