Վան Գալը խելագար է. Գուլիտ
Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացող Ռուդ Գուլիտը քննադատել է իր հայրենակից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:
«Ինձ թվում է, որ նա խելագար է: Տունը կառուցում են հիմքից, այլ ոչ թե տանիքից: Բայց միայն վան Գալն է սկսել կառուցել տանիքից: Ես պարզապես չեմ հասկանում դա: Չեմ հասկանում, թե նա ինչi սկզբում չէր կարող մտածել թիմի պաշտպանության մասին» ,- Գուլիտի խոսքերը մեջբերում է Dailystar.co.uk-ը:
Ավելացնենք, որ վերջերս վան Գալը թիմի պաշտպանական գիծը ուժեղացնելու համար ֆինանսական նոր միջոցներ էր պահանջել ակումբի ղեկավարությունից: